Ժամը 14։30-ի դրությամբ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 129 քաղաքացի
SocietyԺամը 14։30-ի դրությամբ Ազատության հրապարակից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 129 քաղաքացու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կողմից նախաձեռնած հանրահավաք է՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ։
Նշենք, որ այժմ հանրահավաքի մասնակիցները երթով գնում են դեպի Բաղրամյան պողոտա։