«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը
Քաղաքական«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.
««Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը՝ ընդդիմադիր գործիչներին և քաղաքացիներին բերման ենթարկելու, ինչպես դրանից առաջ խստիվ դատապարտել ենք իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բիրտ բռնությունը, ապա նաև հանրային գույքի վնասումը: «Ժառանգութան» համար առաջնային է վարչապետ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի անվավեր ճանաչման և դրույթների վերախմբագրման հրամայականը: Հաշվի առնելով ստեղծված օրհասական վիճակը, կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ՝ օրենսդրական ուղի բացելով պատերազմ սանձազերծած պետության և միջնորդ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների համար»: