Իշխան Սաղաթելյանը ձերբակալվել է
ՔաղաքականՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է նաև Էդուարդ Շարմազանովին, Սուրեն Սուրենյանցին, Դավիթ Համբարձումյանին, Արթուր Վանեցյանին, Գագիկ Ծառուկյանին և Արա Սահակյանին։
«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,- ասաց Աթանեսյանը։