Ձերբակալվել են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները
ՀասարակությունԱյսօր ժամը 16:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հավաքը: ոստիկանության և ԱԺ բևեռի անդամների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով, նախապես հայտարարված երթը չեղարկել և մեկ ամփոփիչ ելույթից հետո ավարտել հավաքը: Երբ Վարուժան Ավետիսյանն իր ամփոփիչ խոսում ժողովրդին իրազեկում էր եթը չեղարկելու մասին՝ ոստիկանության դիմակավորված խմբերը կայծակնային արագությամբ գրոհեցին և բռնի ուժով բերման ենթարկեցին հավաքի մասնակիցներին։ Ձերբակալվեցին նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը: Մեր տեղեկություններով նախաձեռնող խմբի անդամներն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում: Այս մասին հայտնում է Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը: