ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հրավիրվել եմ ՀՔԾ։ 2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։ Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։ Հաղթանակ խոստացող,բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»