Եթե այսպես շարունակվի՝ բոլորը կասեն՝ մենք դուրս ենք գալիս խմբակցությունից. Քոչարյան
ՀասարակությունԵս Վարդան Աթաբեկյանին շատ լավ եմ վերաբերվել, բայց իր՝ խմբակցությունից դուրս գալը գնահատում եմ շատ վատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով եռակողմ հայտարարությանը:
«Եթե այսպես շարունակվի՝ բոլորը կասեն՝ մենք դուրս ենք գալիս. որտե՞ղից եք դուրս գալիս, խնդիրը ավարտվե՞ց: Երբ կայունության միջավայր կձևավորվի երկրի ներսում, այդ ժամանակ մենք դուրս գալու կամ մնալու մասին կզրուցենք: Խմբակցությունից դուրս գալը ոչ մի խնդիր չի լուծում, ընդհակառակը, ավելացնում ենք անկայունություն հրահրողների հնարավորությունները»,- ասաց Քոչարյանը: