«Եղնիկներ» զորամասում շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն
ԱրցախԱրցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ստորաբաժանումները «Եղնիկներ» զորամասում շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:
«Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում: Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,-նշել է Պաշտպանության բանակը: