ՌԴ-ն ոչ թե լքել է Հայաստանին, այլ արել է ամեն հնարավոր բան խնդրի լուծման համար. Զախարովա
РоссияՌուսաստանը ոչ թե մենակ է թողել Հայսաստանին, այլ արել է ամեն հնարավոր բան ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս օրերին ամենատարբեր կարծիքներ են հնչում: Ասեմ, որ Ռուսաստանը ոչ թե մենակ է թողել Հայաստանին և հայերին, այլ գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը այս խնդրի լուծման համար: Խոսքը դիվանագիտության, միջազգային իրավունքի, բանակցային գործընթացի մասին, ինչպես նաև խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ «Բոլորը պետք է հիշեն, որ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունը և ապագան ապահովում են ռուս խաղաղապահները»,-հավելել է Զախարովան: