Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը. Էդմոն Մարուքյանը՝ արցախցիներին
Բլոգոսֆերա«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։
Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»:
Սիրելի՛ արցախցիներ, Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք...
Posted by Edmon Marukyan on Friday, November 13, 2020