Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը
ՀասարակությունՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Տոնոյանի գրառումից. «Գնաս բարով ընկեր ջան։ Ապրելու ես պատմություններում ու մեր հիշողություններում։((»
Նապոլեոն Ազիզյանը ծնվել է 1946թ. հունվարի 17-ին Երեւանում:
1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Ապրանքագետ:
1962-1964թթ. Երեւանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատում աշխատել է բանվոր, 1966-1976թթ.` առեւտրի եւ հասարակական սննդի համակարգում: 1976-1982թթ. եղել է Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի արտադրամասի վարիչ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ, 1982-1983թթ.՝ «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն, 1983- 1985թթ.՝ Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի փոխտնօրեն, 1985 թ.՝ «Բջնի» գործարանի տնօրեն, 1986-1990թթ.՝ թիվ 8 սննդառի տնօրեն, 1990-1991 թթ.՝ «Գործվածք-հագուստ-կոշիկառ»-ի տնօրեն, 1991-1992թթ.՝ Հայկոոպի մեծածախ եւ մանրածախ բազայի տնօրեն, 1997-1999թթ.՝ «Ֆլան» ՍՊԸ տնօրեն:
1999-2003 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 22 ընտրատարածք), ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ, ԱՄ կուսակցության անդամ: