Իրանի տարածքում Ալ-Քաիդայի զինյալներ չկան․ Իրանի ԱԳՆ
ԻրանԻրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վերացման մասին հոդվածից հետո, հերքել է երկրում խմբավորման անդամների ներկայության մասին տեղեկությունները: Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով հետախուզության պաշտոնյաներին, հաղորդել էր, որ խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, որը 1998 թվականին մասնակցում էր Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների վրա հարձակմանը, իսրայելցի գործակալների կողմից չեզոքացվել է Թեհրանում երեք ամիս առաջ:
«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն կտրականապես հերքել է այս խմբի անդամների ներկայությունը Իրանում և խորհուրդ է տվել ամերիկյան լրատվամիջոցներին չհետևել ամերիկյան և սիոնիստական իշխանությունների հոլիվուդյան սցենարներին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ: