Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին
ԲլոգոսֆերաԺողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը Արարատում»,-նշել է նա: