ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը
ՀասարակությունԱյս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այս մասին հայտնում է «Հայրենք» կուսակցությունը։
«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան
Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-ասված է կուսակցության հայտարարությունում:
Նշենք, որ ավելի վաղ խուզարկվել էր նաև Արթուր Վանեցյանի և ծնողների բնակարանը: