«Ժողովուրդ». Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն «Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ». Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ». Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք «Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են «Ժողովուրդ». «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին «Հրապարակ». Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով 

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի եւ վիրավոր զինծառայողների բուժօգնության մասին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետեւանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ եւ կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է:

Իհարկե, դեռեւս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին եւ խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաեւ դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի եւ մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միեւնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել եւ դեռ չունենք հակառակ ծավալման որեւէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչեւ 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները եւ թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետեւ մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետեւաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս եւ ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաեւ հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը եւ ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու եւ Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձեւավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից եւս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով եւ կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաեւ մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաեւ սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին եւ հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռ 600 կուտակված բեռնատար կա Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն«Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում«Հրապարակ». Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան«Հրապարակ». Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են«Ժողովուրդ». «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին«Հրապարակ». Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներիցԽոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից Կայացել է Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան. Արսեն Ղուկասյան Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Երևանում է ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ Գեղարքունիքում արոտավայրերի, խոտհարքների և ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՀՀ ՄԻՊՀայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում էԿարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը և հեռու․ Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Փետրվարի 3-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի 55-ամյա Լիզ Հյորլին զարմացրել է երկրպագուներին իր համարձակությամբ (լուսանկար)Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել. MediaportՊակիստանցի բլոգերը մահացել է TikTok-ի համար տեսանյութ նկարահանելիս ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Սենատը հաստատել է Էնթոնի Բլինքենին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնումՏեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան` «Հողն իմ ավետյաց» (տեսանյութ)Արսեն Թորոսյանի ընկերը Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում երեք փուլն էլ «անցել» է. ArmLur.am Գագիկ Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր Համագործակցություն, դարանակալում, հետապնդում. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը ԱԻ նախարարը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Նոր Հայաստանի պառլամենտական դիվանագիտության ողջ «պերճանքը»Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. Անդրանիկ ՀովհաննիսյանԻմ և Նաիրի Հունանյանի հանդիպումից կարևոր դրվագ բացահայտեմ․ Արման Բաբաջանյան Ղարաբաղը միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են վարձկաններ. Գերմանիայի ԱԳ նախարարԻնչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից․ Le MondeՆիկոլ Փաշինյանն այլևս չի վստահում «Իմ քայլին». նա ապահովագրվում էՄինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան Ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` Վիտալի Միլոնովի հայտարարության պատճառով Պաշտպանները միջնորդեցին «Ալրաղացի Լյովիկի» խափանման միջոց կալանքը փոխարինել գրավովԱրայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի (տեսանյութ) Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետՆիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ. Միքայել Մինասյան Վահան Պապիկյանը կազատվի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են. նախարար
Ամենադիտված