Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է Տավուշի մասին լուրերը Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու Վահան Քերոբյանը իրավիճակին խորքային չի տիրապետում․ ներդրումային ծրագրի ղեկավար Այս անբարո գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք․ Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասին Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահ Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը. Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ Բագրատյանին Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ Գևորգյան Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն Մարուքյան Հեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Թեւան Պողոսյան 

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի եւ վիրավոր զինծառայողների բուժօգնության մասին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետեւանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ եւ կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է:

Իհարկե, դեռեւս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին եւ խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաեւ դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի եւ մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միեւնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել եւ դեռ չունենք հակառակ ծավալման որեւէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչեւ 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները եւ թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետեւ մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետեւաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս եւ ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաեւ հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը եւ ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու եւ Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձեւավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից եւս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով եւ կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաեւ մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաեւ սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին եւ հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռեալ»-ը «Աթլետիկո»-ի դեմ խաղում խուսափեց պարտությունից «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է Տավուշի մասին լուրերը ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին Ռուս զինվորները արցախցի կանանց շնորհավորում են մարտի 8-ի կապակցությամբ Արցախի ՊԲ 124 սպա իր աջակցությունն է հայտնում ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին Միակ բանիը, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը, իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են. Աղասի Ենոքյան ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում 25 154 պայթյունավտանգ օբյեկտ են հայտնաբերել եւ վնասազերծել Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հայ գերիներին ազատելու Բաքվին ուղղված կոչով բանաձև կներկայացնի ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան ԱբրահամյանԵթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու ՍԱՊԾ-ին Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում. Իշխան ՍաղաթելյանՎահան Քերոբյանը իրավիճակին խորքային չի տիրապետում․ ներդրումային ծրագրի ղեկավարԱրմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2106-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր Այս անբարո գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք․ Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասինԹշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահՉձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ ՇահնազարյանՓաշինյան Նիկոլ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացեք. Անահիտ ԲախշյանԲա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը. Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ ԲագրատյանինԻնչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ ԳևորգյանԲանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն ՄարուքյանՀեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Թեւան Պողոսյան «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն ՎրթանեսյանՆոյեմբերի 10-ի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո անէացավ. Զոհրաբյան Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ Եթե Հայաստանում կա փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Անհայտ անձանց կողմից «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները Եթե ասում եք սահմանագծում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները. Տիգրան ԱբրահամյանԱԱԾ-ն պարզաբանում է համացանցում տարածված տեսանյութը ԿապանիցՏավուշի մարզում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆՄարտի 8-ին` ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան. Հայրենիքի փրկության շարժումԱյս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունըՀենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում.ԲագրատյանԱդրբեջանցիները շրջում են Կապանում և տեսանկարահանում շենքերն ու մարդկանց․ MediaportՎերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին. Միքայել ՄինասյանՆոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է, այն լինելու է ողջ Հայաստանի համար հարձակում. Հայկ ՄարտիրոսյանԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյուն է տեղումԱրուս Տիգրանյանի եւ ամուսնու ջերմ հոլովակըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար մեքենաՎթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ«Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի երեկոյան կերպարըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422 նոր դեպք. մահացել է 3 մարդԻ՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը․ շաբաթվա հորոսկոպ
Ամենադիտված