Դեռ հնարավոր է սահմանադրական ճանապարհով այս դրությունից դուրս գալ. գնալով, էլ ավելի է բարդանալու. Արսեն Ջուլֆալակյան
ПолитическиеՀարգելի՛ Ազգային Ժողով, հարգելի՛ պատգամավորներ, մի՛ մոռացեք ձեր ֆունկցիանները պառլամենտական կառավարման պայմաններում. քայլեր ձեռնարկե՛ք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դեռ հնարավոր է սահմանադրական ճանապարհով այս անչափ ծանր դրությունից դուրս գալ։ Գնալով, էլ ավելի է բարդանալու։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ բախումներ։
հ.գ. Արարատ Միրզոյան, արագ ապաքինում»:
Հարգելի՛ Ազգային Ժողով, հարգելի՛ պատգամավորներ, մի՛ մոռացեք ձեր ֆունկցիանները պառլամենտական կառավարման պայմաններում։...
Posted by Arsen Julfalakyan on 2020 թ. նոյեմբերի 16, երկուշաբթի