Նոր մարտի 1 չի լինելու, ստորագրի հրաժարականդ ու գնա. Ռուբեն Մխիթարյան
ՏեսանյութերՌուբեն Մխիթարյանը «Իմ քայլը» խմբակցության մանդատ կրողներին կոչ է անում դուրս գալ խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնել, որովհետև, նրա խոսքով, դեռ մեղքերի քավության ճանապարհ պետք է անցնել: Մխիթարյանը հրաժարականի կոչ է արել նաև կառավարության անդամներին: «Եթե չեք գրում՝ դուք ստորագում եք Փաշինյանի գիշերվա ստատուսի տակ», - ասել է նա՝ վարչապետին հորդորելով Հրայր Թովմասյանի տված գրիչով ստորագրի հրաժարականի դիմումը: «Նոր մարտի 1 չի լինելու, մոռացիր, Նիկոլ»,- ընդգծել է նա: