Տիգրան Բարսեղյանը Վրաստանի դեմ խաղացել է հայ զինվորին նվիրված խաղակոշիկներով (լուսանկար)
СпортՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վրացիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում հանդես է եկել հայ զինվորին նվիրված խաղակոշիկներով: Խաղակոշիկները Հայաստանի դրոշի գույներով ու հայ զինվորի պատկերով են:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով: