Պարգև Սրբազանի ինքնազգացողությունը լավ է
ՀասարակությունՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողություն լավ է: Այս մասին գրում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը սրտի կաթված է տարել: Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվել է, որ ինֆարկտը տարել է ոտքի վրա: