Կառավարությունը հերքում է Տարոն Չախոյանի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տեղեկությունը
ՀասարակությունՏարոն Չախոյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տարոն Չախոյանը նշանակվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: