Այս ամբիոնում քննարկվելու է միայն մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կոչ է անում խորհրդարանի գումարած հերթական քառօրյա նիստում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր կարող ենք այս դահլիճում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցերը քննարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ: