ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է արել պարզաբանել Թուրքիայի դերը ղարաբաղյան համաձայնագրում
ForeignԱՄՆ-ն և Ֆրանսիան մանրամասների են սպասում ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցություններից հետո:
«Պոմպեոն և Լե Դրիանը մանրամասն խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ նրանք ընդհանուր կարծիք ունեին առ այն, որ մենք հավատարիմ կմնանք Մինսկի խմբի գործընթացի համանախագահների մեր դերին։ Հայտնի է, որ Ռուսաստանը հանգեցրեց զինադադարի, որն իրականում արդեն մեկ շաբաթ տևում է: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ կան շատ խնդիրներ, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, ինչպիսիք են պայմանագրի պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: