ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հասարակություն«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է 2019թ.-ի մայիսի 30-ից: