Արտասահմանում բնակվող ընկերների ծաղրում են անգամ վրացիները՝ բարևելով թուրքերեն. Արդարադատության նախկին նախարար
БлогосфераԱրդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտասահմանում բնակվող ընկերներս այս օրերին ցավով կիսվում են՝ նկատելով, որ խորը դեպրեսիայի մեջ են։ Իրենց ծաղրում են անգամ վրացիները՝ բարևելով թուրքերեն։
Իմ սիրելի հայրենակիցներ, հորդորում եմ սթափ գնահատել իրադարձությունները՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԱՄԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ, ՎԱԽԿՈՏ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԵԼ։ Հայ զինվորը, ցավոք, գրեթե միայնակ, ընդ որում՝ ոչ իր մեղքով (բայց դա արդեն առանձին հիմնահարց է), քաջաբար կռվել է միջազգային ահաբեկչական խոշոր կազմավորումների վարձկանների, 90 մլն֊ոց թուրքիայի, պակիստանի զինյալների դեմ, որոնց գերժամանակակից զենքով զինում էին ոչ միայն թուրքիան և իսրայելը, այլև մի քանի տասնյակի հասնող եվրոպական և իսլամական երկրներ։ Ժողովրդավարության սկզբունքներ «դավանող» Վրաստանի իշխանությունները ոչ միայն աչք էին փակել այս ամենի վրա, այլև զենք և զինամթերք տեղափոխելու տրանզիտ ճանապարհի էին վերածել իրենց երկիրը, ուստի դեռ թող չշտապեն ծաղրել այլոց։
Ժամանակակից ռազմական հզոր տեխնիկայի դարում որևէ երկիր, անգամ հզոր գերտերություն իրեն չի մեկուսացնում, ավելին՝ հենց ինքն է ստեղծում ռազմական բլոկներ և փորձում իր շահերը պաշտպանել հուսալի դաշնակիցների աջակցությամբ։ ԵՄ֊ն, ԵԽ֊ն և այլն ռազմական ասպեկտով ամուլ կառույցներ են, իրենց մոտ միայն գենդերային և նմանաբնույթ այլ ակցիաներն են հաջող ստացվում, ինչի արդյունքում ողջ Եվրոպան այսպիսի տեմպերով մի քանի տասնյակ տարի անց կվերածվի իսլամական տարածաշրջանի։
Մենք նաև այս վիճակից դուրս կգանք հաղթանակած, հավատացեք և մի ընկճվեք, մի ղեկավարվեք իբր պարտված զինվորի, պարտված հայի բարդույթով, կենտրոնացեք ոգին հզորացնելու, ապազգային ճղճիմություններից թոթափվելու, ապագայի անելիքների, խելամիտ դիվանագիտական ճանապարհով վստահելի դաշնակցային կապեր ձևավորելու վրա ...»:
]
Արտասահմանում բնակվող ընկերներս այս օրերին ցավով կիսվում են՝ նկատելով, որ խորը դեպրեսիայի մեջ են։ Իրենց ծաղրում են անգամ...
Posted by Gevorg Danielyan on 2020 թ. նոյեմբերի 17, երեքշաբթի