Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերը Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ Փաշինյանը Հայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել Մոսկվա ՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր Ճաղարյան Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ) Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք Առանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն Գրիգորյան Պուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը 

108 միլիոն դոլարի պարգևավճարը՝ 68 հազար դրամի դիմաց. կառավարության «օգնությունն»` արցախցիներին

Վերլուծական

Նախօրեին կառավարության ընդունած որոշման համաձայն` միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։ Այս ծրագրի մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավետել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարա Բաթոյանը:

Տիկին Բաթոյանի աշխատանքը պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած, երբ Հայաստանը բախվեց փախստականների խնդրին, հանրության քննադատության էր արժանացել: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում առ այն, որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին բնակարանով, սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու ողջ բեռը ընկել է սրտացավ քաղաքացիների վրա, իսկ պատկան մարմինները անգործունեություն են դրսևորում: Զարուհի Բաթոյանը պատերազմի ամենա թեժ օրերին զբաղված էր ֆլեշմոբեր կազմակերպելով: Նախարարն իր ֆեյսբուքյան պատին գրել էր, թե առաջարկ կա կազմակերպել «կաթսաների ակցիայի նման մի ակցիա, մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»:

Ֆեյսբուքահայույթունը, ճնշող մեծամասնությամբ, ինչ մտածում էր՝ ասաց:  Զարուհի Բաթոյանն էլ դա արագ հասկացավ ու որոշ ժամանակ անց նրա պատին հայտնվեց մի «նեյտրալ» գրառում, թե հիշյալ առաջարկը «չենք ընդունում, շնորհակալ եմ կարծիքների և դիտարկումների համար»: Հազարավոր մարդիկ այդ օրերին թիկունքում զբաղված էին ոչ միայն բանակին, զինվորներին աջակցելու համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքելու, փոխադրելու հարցերը կազմակերպելու խնդիրներով, այլև՝ Երևանում, այլ բնակավայրերում ապաստանած մեր արցախցի հայրենակիցներին անհրաժեշտ հագուստով, այլ պիտույքներով ապահովելու գործով: Բայց թվում է, թե հենց նման աշխատանքների համակարգմամբ առաջնահերթ պիտի սոցհարցերի գերատեսչությունն զբաղված լիներ: Այնքան զբաղված, որ ինչ-որ «կաթսայական» ֆլեշմոբերի մասին քննարկումների առիթ տալու ժամանակ էլ չունենար: 

Այժմ էլ՝ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայրենիքից և սեփական տներից զրկված արցախցիներին առաջարկում են միանվագ տրամադրել 68 հազար դրամ. ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր: Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար: Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ: 2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար: Սա պարզապես տեղեկատվություն է, պաշտոնական տեղեկատվություն, որը շատ հեշտ, իսկ այս դեպքում նաև տեղին է համադրել այն օգնության հետ, որը առաջարկվում է տներից զրկված և գաղթի ճանապարհը բռնած արցախցիներին: Այս համեմատությունը արվում է զուտ բարոյական հարթության մեջ...

Նշենք նաև, որ Համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է մոտ 170 մլն դոլար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ գումարից հնարավոր չէ այս պահին օժանդակություն տրամադրել արցախցիներին, չէ՞ որ հանգանակությունները արվում էին հենց այդ նպատակով: Կասկածից վեր է, որ հիմնադրամի գումարները չէին կարող ծախսվել զենք գնելու վրա, բոլոր նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պարզագույն մանիպուլյացիաներ: Հետևաբար` ի՞նչն է խանգարում իշխանություններին օգտվել գոնե այս աղբյուրից: Թե՞ աղբյուրը արդեն ցամաքել է… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ)Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերըԱշխարհի ամենամեծ ծառը փաթաթվել է հրակայուն ծածկով, որպեսզի պաշտպանված լինի Կալիֆոռնիայից մոտեցող հրդեհներից (լոիսանկար, տեսանյութ)Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաաղքատացած հարուստ մարդու անունըԱխպորդ հարսանիքին քե՞ֆ էիր անում․ ես էլ իմ տղու հարսանիքն էի ուզում անեի. զոհվածի ծնողը` Նաիրի Սարգսյանին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ ՓաշինյանըՀայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել ՄոսկվաՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր ՃաղարյանՀետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ)Անժելա Սարգսյանը հիացրել է հետևորդներին իր բնական գեղեցկությամբ (լուսանկար)Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք «Չելսիի» ֆուտբոլիստներից մեկի տունը կողոպտել ենԱռանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն ԳրիգորյանՊուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը Ադրբեջանը Շուշին առաջադրել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանըԹող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել Նրանք մոտ 20 տարեկան էին և պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով «Գողիաթի» դեմ. Արմեն Սարգսյան «Հարսնաքար» -ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը. ՔԿ Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հետ Ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից վերադարձող ավտոբուս, որտեղ ՀՀ քաղաքացիներն են եղել ու զգուշացրել, որ այսուհետ պետք է 95 դոլար վճարեն. Վահե Հակոբյան. «Փաստինֆո» ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր«Ուղղակի շնորհակալ եմ». Անահիտ Սիմոնյանը ծաղկեփնջով տեսանյութ է հրապարակելՎահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին Զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ուղիղ «Աստված իմ, ես մահացե՞լ եմ»․ Ռոնալդուի գնդակի հարվածից տապալված աղջիկը նկարագրել է՝ ինչ է զգացել (լուսանկարներ)Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհներ Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆՌԴ-ում քվեարկության եկած կինը ընտրատեղամասում մահացել էՄեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները. ՊՆ (լուսանկարներ) ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Անընդունելի է ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ ռազմաքաղաքական նպատակների համարՀայտնի է՝ Պետդումայի ընտրություններում ինչպես կքվեարկի ՌԴ նախագահըՖրանսիայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ նվիրելու առաջարկ արե՞լ է․ ԱՆ-ն հերքում է, Նունե Ներսիսյանը՝ պնդում Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Հասա քեզ» Էլեն Ասատրյանի աշնանային լուքը Դանի Ալվեշը հեռացել է «Սան Պաուլուից»Օկուպացված Շուշին Ադրբեջանը ներկայացրել է թյուրքական մշակութային մայրաքաղաքի կոչմանԹալիբները հումանիտար օգնություն կուղարկենՎանեցյանը պարգևավճարը փոխանցել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին Մեր աշխատանքային կուլտուրայի մեջ պետք է մտցնենք վաղ առավոտից աշխատելը․ Քերոբյան Տեսչական մարմնի ստուգման հիման վրա կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ամենադիտված