Մոսկվայում տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ForeignՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել էին, որ Ռուսաստանից ակնկալում են «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։