Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

ԶՈՒ ԳՇ-ը հաջողությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները. ձախողման պատճառները տեսանելի են դառնում

Аналитический

Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունները և նրանց մոտ կանգնած շրջանակները պարտության պատճառի մի թեզ են առաջ քաշում, որով գլխավոր մեղավորներ են հռչակվում հայրենիքի համար ծառայելու  «բավարար մոտիվացիա չդրսևորած կամավորները», ռազմի դաշտից «փախչող հրամանատարները», մատակարարման հետ առկա խնդիրները և այլն: Այսինքն, փորձ է արվում պարտության մեջ մեղավորության սլաքներից մեկը ուղղել դեպի ԶՈՒ, ԶՈՒ Գլխավոր շտաբ, քանի որ վերոնշյալ հարցերի կարգավորմամբ պետք է զբաղվեր հենց ԳՇ-ն։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում: Այն, որ թե՛ բանակը, թե՛ աշխարհազորը ամուր կանգնած էր դիրքում և առավելագույնս կատարել է իր առաջ դրված խնդիրները, որևէ կասկած չի հարուցում: Փաստենք, որ պատերազմի ընթացքում որոշակի հակասություններ են ի հայտ եկել ԶՈՒ ԳՇ-ի և ՊՆ-ի միջև՝ կապված պատերազմի շարունակության, հայկական կողմի հաջողության գրանցման հավանականության գնահատականի հետ: Այսպես, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պատերազմի 25-րդ օրը Հանրային Հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշում էր, որ հայկական կողմը հաջողությամբ դիմակայում է թշնամուն և որ Ադրբեջանին սարսափելի հետևանքներ են սպասվում: Մինչև վերջ գնալու և պատերազմը հաղթական ավարտին հասցնելու մասին ռազմական գործողությունների ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ը, խոսում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր բազմաթիվ հարցազրույցներում վստահեցնում էր, որ «միակ ելքը պատերազմից լինելու է հայկական կողմի հաղթանակը»:

Մինչդեռ երեկ բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։

Ավելին՝  ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։

Այսինքն, ԳՇ պետը ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին է դրել իրավիճակի սթափ գնահատական, սակայն վարչապետը հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար, կանգնեցնելով պատերազմը, խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։

Եվ չնայած այս ամենին՝  զինված ուժերը, սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, կամավորներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Բազմաթիվ են վկայությունները, թե ինչպես են բարձրաստիճան զինվորականները անձնուրաց կերպով կռվել շարքային զինվորների կողքին: ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս:  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հենց մարտական դաշտում իրականացված իրենց գործողություններով են արժանացել Ազգային Հերոսի կոչմանը: Արցախի հերոսի կոչմանն է արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը, ում գործողությունների արդյունքում ապահովվել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը, ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը: ՊՆ կողմից այս ընթացքում հրամանատարների հերոսական գործողությունների բազմաթիվ դրվագներ են ներկայացվել՝ խոցված տեխնիկայից մինչև իրենց ենթակայության տակ գտնվող շարքային զինվորների կյանքի փրկություն: 

Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Մի բան ակնհայտ է՝ զինված ուժերի, ԳՇ-ի վրա չէ, որ պետք է բարդել այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ավելին, եղած բոլոր կառույցներից զինված ուժերն ամենամեծ ծանրությունն է կրել եւ մեր զինված ուժերը, որոնք համալրվել են պահեստազորայիններով, աշխարհազորայիններով, արել են հնարավոր առավելագույնը իրենց մարտական խնդիրը լուծելու համար: Պատերազմում հայկական կողմի ռազմական և դիվանագիտական ձախողման պատճառները վերհանելու նպատակով  անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով՝ բաղկացած անկուսակցական և պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք էլ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացված քննության արդյունքում կտան հանրությանը հուզող կարևորագույն հարցերի պատասխանները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное