Ինչ պետք է անի մարտակերտցին. հետ են կանչել իրենց բնակավայր, ապա տվել մեկ օր՝ տեղափոխվելու համար
ОбществоԸստ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության՝ մինչև նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ երեկ երեկոյան լուր են ստացել, թե մեկ օր է մնացել իրենց ունեցվածքը տեղափոխելու համար։
Այս մասին Մարտակերտի շրջանի Հովտաշենի գյուղապետն է տեղեկացրել բնակիչներին, սակայն նույն խնդրի առաջ են կանգնել Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան գյուղերը: Բանն այն է, որ այդ շրջանների բնակիչներին հետ են կանչել իրենց բնակավայրեր, իսկ, ընդամենը, մեկ օր առաջ պարզվել է, որ այդ գյուղերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Տուն ու տեղը կորցնելու լուրը ստացած մարդիկ ո՛չ պետությունից, ո՛չ ՏԻՄ-ից, ոչ էլ որևէ մեկից աջակցություն չեն ստացել։ Յուրաքանչյուրն իր ապրուստը թշնամուն չթողնելու համար ծանոթներին, բարեկամներին, բարի ու պատրաստակամ անծանոթներին է դիմում, օգնություն խնդրում, իսկ պետական մարմինների թեժ գծերին ուղղված զանգերն անպատասխան են մնում։
Գյուղացիները, չիմանալով, թե ինչ են անելու, որտեղ են բնակվելու, շտապում են հավաքել իրերը: