Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector 

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Բերնար-Անրի Լևի

World Press

Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա և հրապարակախոս Բերնար-Անրի Լևին «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել «Le Point»-ում, որտեղ նշել է, որ Ազգերի լիգան մեկ դար առաջ Դանցիգի համար ստեղծել է «ազատ քաղաքի» կարգավիճակը։ ՄԱԿ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո այդ նույն կարգավիճակը հանեց մոռացության փոշոտ դարակից և տրամադրեց Տրիեստին։ Նա հարցադրում է արել նույնը Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառելու, Ֆրանսիայի կողմից Ստեփանակերտը և Շուշին ազատ քաղաքներ հայտարարելու, այդ ազատությունը միջազգային ուժի կողմից երաշխավորելու վերաբերյալ, և ընդգծել, որ նման հեռանկարի դեպքում Ֆրանսիայի ճանաչմանը կարող է հետևել Եվրոպական միության ակտը, որով կամրագրվի Ստեփանակերտի և Շուշիի արժեքների և շահերի գերակայությունը, ինչով  սկիզբ կդրվի Քաղաքակիրթ ազգերի խարտիայի լրացուցիչ իրավունքին, որը կլինի  պաշտպանության լեգիտիմ իրավունք՝ «շնագայլերի ձեռքում փոքրամասնություն դարձած ժողովրդի համար»։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Ո՞րն է նոյեմբերի 11-ը որպես 1914-1918թթ․ Առաջին աշխարհամարտի ավարտը հիշատակելու նպատակը, որպեսզի հիշենք և մեծարենք արյան և հողի մեջ շաղախված Առաջին համաշխարհայինի զինվորներին և մեկ դար անց նույն կերպ զարհուրե՞նք արհավիրքից։ 

Այն պահին, երբ օրեր առաջ հանդիսավոր կերպով Ֆրանսիայի Մեծերի կողքին այսուհետ ննջելու համար Փարիզի Պանթեոն էր տեղափոխվում Առաջին աշխարհամարտը վերապրած և դրա մարդկային արհավիրքներն իր բազմաթիվ վեպերում արտացոլած ֆրանսիացի հռչակավոր գրող Մորիս Ժենեվուայի աճյունը, Եվրոպայի մատույցներում ոչ թե անհայտ զինվորի, այլ բոլորիս քաջածանոթ աղետի կրակն էր վառվում։

Լեռնային Ղարաբաղը գեհենում էր։ Թվում էր՝ աշխարհի վառոդը կուտակվել էր բազմադարյա պատմություն ունեցող քրիստոնեական այս փոքր անկլավում՝ Տիրոջ տառապանքի օրվա օրինակով։   

Շուշին՝ Արցախի խոնարհ Երիքովը, ընկավ ոչ թե շեփորների շաչյունից, այլ սիրիացի վարձկան հրոսակախմբերի ձեռքով և հայտնվեց Ադրբեջանի ձեռքում և այնպես չէ, որ դրա մասին չգիտենք կամ չգիտեինք, թե ինչպես էր հայատյացության գործը սրբորեն կատարող Բաքվի լրատվական շչակներով Ադրբեջանի նախագահը բղավում․ «Լեռնային Ղարաբաղի հայերը մարդատիպեր են, որոնց վռնդում ենք շների պես»։ 

Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, որին ուզեց տիրանալ բռնապետ Ալիևը։ Նա այդ ժողովրդին անօդաչուների տեղատարափի տակ փշրեց, իսկ մազապուրծ եղածներին էլ զրահամեքենաների, անցակետերի և ավերածությունների տակ ճզմեց։ Աշխարհաքաղաքականությունն էլ, իր հերթին, նահանջեց, և աշխարհի բոլոր հայերի համար վերստին սկսեց հնչել ցեղասպան անցյալի տխրահռչակ ռեքվիեմը։

Այս աղետի ակունքում երկու իմպերիալիզմներն են։ Առաջինը, իհարկե, Թուրքիան է։ Ինքն իրենից արբած Էրդողանը, ում գլխում միայն մեկ միտք է պտտվում՝ դառնալ սուննի իսլամի խալիֆ և իր կենսական տարածքը՝ Lebensraum-ը, ընդլայնել Միջերկրականում, Բալկաններում, Կովկասում կամ անդին։ Սրա համար պետք է բացել աչքերը, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Էրդողանի «Գորշ գայլերը», որոնց հրաման է տրված կոտորել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի», այսինքն՝ մեր ներկայիս կովիդյան աշխարհի կենդանիներին, բարձրանում Միսիսիպիով, դիրքորոշում են հայտնում Փենսիլվանիայի վերաբերյալ և իրագործում են նեո-սուլթանի բացահայտ ահաբեկչական շանտաժն ինչպես Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, այնպես էլ՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքում։   

Երկրորդը Ռուսաստանն է։ Ինչու՞, որովհետև Մոսկվան վերջնական հրադադար բաղձալով՝ արդյունքում ստացավ իր ուզածը, այսինքն՝ ուռճացրեց Ադրբեջանի բռնապետին, փոխարենը թուլացրեց Հայաստանի երիտասարդ լիբերալ վարչապետին և քանի դեռ աշխարհն այլ տեղ էր նայում, երկարամյա սառած հակամարտությունից վերաձևավորեց  տարածաշրջանի քարտեզը։

Մեր մեջ ասած, այստեղ գործեց երկու իրարից տարբեր սառեցված հակամարտությունների նկատմամբ պուտինյան հաջող ռազմավարությունը։  Սառեցված հակամարտություն, որը բոցկլտաց չորափայտին տված մի կայծից և անակնկալ կերպով հրավառված ճայթռուկի պես նետվեց ապուշ կտրած Եվրոպայի երեսին․ սա էր ուկրաինական սցենարը։ Հակամարտություն, որը եռման հասցվեց դանդաղ, բայց հաստատակամ և սահուն կերպով՝ խուսափելով անկանխատեսելի թեժացումներից, և մեկ  օրում վերցվեց եղածը․ սա էլ վրացական սցենարն էր։ Լեռնային Ղարաբաղն էլ երրորդ տարբերակը դարձավ․ հակամարտությունը սառեցվեց, թաղվեց ձյան և քարերի տակ՝ սպասելով այն պահին, երբ հարմար կլիներ փչել մոխրի վրա և շիկացած կրակից դուրս բերել  խորոված շագանակները։

Բայց արի ու տես, որ այս երկու կայսրությունները բարեհաջող կերպով միմյանց հետ լեզու են գտնում։

Էրդողանը և Պուտինը իմ հեղինակած «Կայսրությունը և նրա  հինգ թագավորները» աշխատության թեզն են մարմնավորում, որտեղ խոսվում է Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ աշխարհը տիրելու կայսերապաշտական քաղաքականության մասին։ Նրանք երկու երկվորյակ հրամոլներ են, որոնցից մեկը կրակ է թափում Շուշիի, մյուսը Մարիուպուլի եկեղեցիների, իսկ միասին վերցրած՝ այդ նույն կրակը թափում են իրավունքի և արդարադատության տաճար՝ Եվրոպական միության վրա։ 

Այս իրավիճակում ականատես ենք լինում տարածաշրջանի վերաձևավորման պրագմատիկ քայլերին, որտեղ դրա հայրերը միմյանց միջև կիսել են դերերը՝ Էրդողանին բաժին են հասել անգղի ճիրաններն ու արյունահեղությունը, Պուտինին՝ ամենակարող աստծո դերը, ով արջի նման պաշտպանություն է խոստանում։ Այս երկուսի միջև արյունաքամ է լինում  Հայաստանը, որը դուրս է վանվում աշխարհակարգից։      

Տարբերակները հետևյալն են․ կամ թողնում ենք Կովկասի մեր բարեկամներին չար բախտի քմահաճույքին, այսինքն՝ երկաթի և թնդանոթի գեհենում, կամ ընդունելով Էրդողանին և Պուտինին՝ Շուշին  թողնում ենք դառնա մի նոր Սարաևո, որի անկումը, ինչպես 1994թ․, կարող է հանգեցնել Եվրոպայի միասնականության կորստի։

Այս տարբերակներով առաջնորդվելով՝ մենք վերստին կվերածվենք քնի մեջ քայլող լուսնոտների, ինչպես 1914թ․ էր և տանուլ կտանք ոչ միայն Շուշին, այլ նաև Նիկոսիան, Ռիգան, Վարշավան կամ Աթենքը։

Կատաղի շներ վարժեցնող բռնապետը, որն իր թշնամիներին էլ նույն կերպ շների պես է վերաբերվում, երբեք չի հանգստանա, մինչև նրանց վերջը հիմնավորին չտա։

Կամ էլ պիտի արթնանանք, արթանանք և հիշենք, թե ինչպես առաջին համաշխարհայինը սանձազերծած իմպերիալիստ հրեշները գործի դրեցին դժոխքի մեքենան։

Այս վճռորոշ ճամփաբաժանին համարձակ մի երկիր՝ գոնե մեկը, կարող է ճանաչել կարեվեր, խոշտանգված և արյունաքամ Արցախի Հանրապետությունը։

Ազգերի լիգան մեկ դար առաջ Դանցիգի համար ստեղծեց «ազատ քաղաքի» կարգավիճակը։ Իսկ ՄԱԿ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո այդ նույն կարգավիճակը հանեց մոռացության փոշոտ դարակից և տրամադրեց Տրիեստին։

Իսկ, ի՞նչ կլինի եթե նույնը կիրառվի Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Ի՞նչ կլինի, եթե Ֆրանսիան ազատ քաղաքներ հայտարարի Ստեփանակերտը և Շուշին։ Հնարավոր չի՞ լինի արդյոք այդ ազատությունը երաշխավորել միջազգային ուժի կողմից։  Սա վեհանձն ժեստ կլինի։

Նման հեռանկարի դեպքում Ֆրանսիայի ճանաչմանը կարող է հետևել Եվրոպական միության ակտը, որով կամրագրվի Ստեփանակերտի և Շուշիի արժեքների և շահերի գերակայությունը։

Այսպես սկիզբ կդրվի Քաղաքակիրթ ազգերի խարտիայի լրացուցիչ իրավունքին, որը կլինի  պաշտպանության լեգիտիմ իրավունք՝ շնագայլերի ձեռքում փոքրամասնություն դարձած ժողովրդի համար։

Սա կոչ է։    

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus
Most Popular