Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդը կալանավորվել է Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին: Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ) «Ամենասիրուն»․ Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումն Արենիից ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համար Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս» Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անում 

Ում կամ ինչ էր պաշտպանում ՌԴ նախագահ Պուտինը. Արմեն Գևորգյան

Վերլուծական

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը» վերտառությամբ հոդվածը ՌԴ նախագահի երեկվա հարցազրույցի կարևոր շեշտադրումների մասին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։

Հիմնական դիտարկումներ.

•Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժողովրդին։ Պարտված Փաշինյանին արդարացնելու բոլոր փորձերը միայն հայ ժողովրդի առջև կատարած պարտքի զգացման դրսևորում էին։ 

•Մի պետության ղեկավարը չի կարող մեկ այլ պետության ղեկավարին համարել դավաճան, հատկապես, եթե իրենք միասին Արցախի շուրջ համաձայնագիր են ստորագրել։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ Փաշինյանը չի դավաճանել ռուսական շահերին, նա հայկական ազգային շահերն է «զգետնել», իսկ դա կարող է արձանագրել միայն հայ ժողովուրդը։ Նիկոլը, անկախ ամեն ինչից, արդեն իր գնահատականն ունի հայ ժողովրդի պատմության էջերում։

•Նախագահ Պուտինը հաստատեց մեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ադեկվատ չի գնահատել իր հնարավորությունները և ռազմաճակատում տիրող իրավիճակը և, ըստ էության, պատերազմի ամեն նոր օրվա հետ ավելի ու ավելի մեծ ու չարդարացված մարդկային ու տարածքային կորուստներ էին տեղ գտնում, հատկապես՝ հոկտեմբերի 19-20-ի բանակցություններից հետո։ Այդ բանակցություններին զուգահեռ՝ նույն օրերին երկրի ներսում Փաշինյանը ցանկանում էր ոչ պոպուլյար որոշումների համար մանդատ ստանալ Անվտանգության խորհրդի, Արցախի իշխանությունների և հայաստանյան քաղաքական կուսակցություների կողմից, որպեսզի իր վրայից հանի անձնական պատասխանատվությունը։

•Վերջապես պարզ դարձավ Շուշիի մասին ճշմարտությունը. քաղաքը հանձնելու մասին հարցն առաջացել է միայն հոկտեմբերի քսանից հետո՝ հայկական կողմի թուլացման պատճառով։  

•Ռուսաստանն աջակցել է Հայաստանին, և սա փաստ է, սակայն հայերն իրենք են հայտնվել այս իրավիճակում։

•Պուտինը հասկացրեց, որ Արցախյան հարցի լուծումը միշտ եղել է ու շարունակում է մնալ Ռուսաստանի ձեռքում, այդ պատճառով մյուս երկրները չպետք է «նեղանան», դա օբյեկտիվ իրականություն է։                                      

•Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ, այն հետագա բանակցությունների առարկա է, որոնց ընթացքում Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։

Արցախյան հարցից զատ

•«Փողոցից եկած» իշխանությունը չէր կարող արդյունավետ լինել, և ներհասարակական պառակտման քաղաքականությունը գուցե հենց բերեց Հայաստանի համար նման հետևանքների։

•Հայաստանում կան մարդիկ, որոնց Պուտինը համարում է իրեն ընկեր, և կան մարդիկ, որոնց հետ պահում է միջպետական հարաբերություններ։ Զգացեք տարբերությունը։

Ինչո՞ւ այս հայտարարությունները հիմա´ հնչեցին

 Երեկվա հայտարարություններն ուղղված էին երկու հիմնական թիրախային լսարանի։ Առաջինը՝ հայկական։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունն արդեն հասկացել է, որ Փաշինյանի մոտալուտ հրաժարականն արդեն անխուսափելի է, և նրա մնալը կարող է բերել ներքին սուր հակամարտության։ Այդ պատճառով կարևոր էր, որպեսզի երկրի պոտենցիալ նոր ղեկավարությունը գիտակցեր, որ ստորագրված Հայտարարությունը չունի այլընտրանք։

Երկրորդ լսարանը ադրբեջանաթուրքական կոալիցիայի ռազմաքաղաքական վերնախավն էր։ Նրանց հասկացրին, որ բոլոր հիմնական որոշումներն այս պահին արդեն ընդունված են, և պետք է ելնել ստեղծված ստատուս-քվոյից ու դադարել «մկանների խաղ» ցույց տալ։ Ռուսաստանը Հարավային Օսիայի օրինակով գիտե, թե ինչպես պիտի վարվի, եթե հանկարծ խաղաղապահների առկայությամբ փորձ արվի՝ նորից լարել իրավիճակը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդը կալանավորվել էՑավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին: Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ)«Ամենասիրուն»․ Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումն Արենիից ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համարԱպրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անումԿացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխԱնթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացանՄոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․ Դուգին Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն Պատերազմի պատասխանատուներին կարող եք քննել հունիսի 20-ին. Մարուքյան Սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն «Մենք այնպիսի քայլերի կդիմենք, որ աշխարհը թնդա, ու հայ ժողովուրդը ոտքի կանգնի». Մովսիսյան Ես հիմա կողմնորոշում չունեմ. Նազիկ Ամիրյանը՝ որևէ քաղաքական ուժի սատարելու մասին Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են․ Մովսես Հակոբյան «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն պահանջում է պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումը. հայտարարություն «Պետք է շտկենք մեր կորացած մեջքը և փորձենք ոտքի կանգնել». Ֆելիքս ՊողոսյանՎաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիային պաշտպանելու պատրաստակամության մասինՊետք է համախմբվենք. Նազիկ Ամիրյանը հիմնադրեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների օրենքը և չի դիմելու ՍԴ36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է Երգի պրեմիերա․ Էրիկ՝ «Էն որ ասում են»Նեյմարը դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստԶառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել էՄգեր Արմենիան իր կուսակցության գրասենյակն է բացել ՍիսիանումՁեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում Երկար տարիներ չարածների «փոսն ենք լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակենք լցնել․ ՓաշինյանԱՄՆ Մինեսոտա նահանգում, բողոքի ցույցերի արդյունքում, բերման է ենթարկվել շուրջ 100 մարդՓաշինյանը Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը Մեր երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա․ ՓաշինյանՄինչև 3 հա վարելահողերի կաթիլային ոռոգման անցնելու դեպքում նախատեսվում է 5 տարի ջրի գումար չգանձել Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Բենզեմայի հետ մինչև 2023 թվականըԾառայության ընթացքում զոհված զինվորների ու փրկարարների գերեզմանների ծախսերը կփոխհատուցվեն Ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստության նշաններ չեն տեսնումԳյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցերՀայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՆյու Յորքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ոստիկանության բռնությունների դեմՏիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ ՓաշինյանիՆերքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի. Արդարադատության փոխնախարարՇուշան Երիցյանը՝ գրավիչ կերպարում
Ամենադիտված