Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 8319 մարդ․ հաստատվել է վարակման 1520 նոր դեպք
ՀասարակությունՀայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 1520 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 121 979 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 8319 մարդ, շարունակում է բուժվել 31 243-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 88 388 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 31 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1870 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 470-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 475 986 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3796 է: