«...Ազատագրածս հողերի հետ տալուն չեմ դիմանա». Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից
SocietyԱրցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահից հետո նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրառումն է արել իր պաշտպանյալի վերջին խոսքերի մասին:
«Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Վերջին խոսքերից են եղել՝ «Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալուն չեմ դիմանա»»,-գրել է Լևոն Բաղդասարյանը:
Նշենք, որ 63 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: Չնայած առողջական խնդիրներին՝ նա օրերս մեկնել էր Արցախ։