Քանի մեքենա ուզում է տակը գցի, Նիկոլից Արցախի իմ տունն եմ ուզում․ վրաերթի ենթարկված աղջիկ
ՀասարակությունԲուժօգնության կարիք չկա, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, լավ եմ զգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քիչ առաջ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը փակելիս վրաերթի ենթարկված արցախցի աղջիկը։
«Ես Արցախից եմ, ինչ անում ենք հանուն հայրենիքի ենք անում, հանուն Արցախի ենք անում։ Ես իմ Արցախի տունն եմ ուզում դավաճան Նիկոլից: Քանի մեքենա ուզում է ինձ տակը գցի»,-ասաց նա:
Նա նշեց՝ իրեն այս պահին ոչ թե իր առողջական վիճակն է հետաքրքրում, այլ իր տունը և պահանջում է, որպեսզի «հող հանձնողը» հրաժարական տա։
Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող քաղաքացիները փակել էին Երևանի տարբեր փողոցները, սակայն ոստիկանության միջամտությունից հետո ցուցարարները ցրվեցին: