Բեռլինում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ
ԱշխարհԲեռլինում կորոնավիրուսի նոր սահմանափակումների դեմ բողոքի ցույցի ընթացքում առնվազն 365 մարդ է բերման ենթարկվել։ Բունդեսթագի մոտ մի շարք գործողություններ են տեղի ունեցել ընդդեմ Առողջապահության դաշնային նախարարության լիազորությունների ընդլայնման՝ COVID-19 համաճարակին սահմանափակումներ մտցնելու առումով: Ըստ ցուցարարների՝ օրենքում կատարված փոփոխությունները խախտում են իրենց քաղաքացիական իրավունքները: Բողոքի ցույցերը ուղեկցվել են վարակների պաշտպանության միջոցառումների խախտումներով: Ցուցարարներից ոմանք ագրեսիվ վարք են դրսևորել՝ շշեր, քարեր և պիրոտեխնիկա նետելով անվտանգության աշխատակիցների վրա: Ի պատասխան ՝ ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։