Գերմանիայի Բունդեսթագը, չնայած բողոքներին, ընդունել է կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումների մասին օրենքը
WorldԳերմանիայի Բունդեսթագը Բեռլինում զանգվածային բողոքների ֆոնին ընդունել է բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանության մասին օրենքում կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու մասին օրենքը, ասել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն։ Ինչպես հայտնի է, Բեռլինում՝ կառավարության թաղամասի մոտակայքում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց, ոստիկանության տվյալներով, մասնակցել է 5-10 հազար մարդ: Ցուցարարները պահանջում էին հրաժարվել ինֆեկցիոն պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններից։ Նրանց կարծիքով՝ այդ փոփոխությունները ոտնահարում են նրանց քաղաքացիական իրավունքները: Բրանդենբուրգի դարպասի մոտ բողոքի ցույցի մասնակիցների դեմ օգտագործվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Բերման էլ ենթարկվել ավելի քան 365 մարդ։