Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ
ՀասարակությունՀայկական և ադրբեջանական կողմերը փոխանակել են զոհվածների 385 մարմիններ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նոյեմբերի 13-ից զոհվածների 385 մարմին է հանձնվել: Այս ցուցանիշը ներառում է զոհեր երկու կողմերից», - Զախարովայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ֊ը: Մարիա Զախարովան տեղեկացրել է նաև, որ մարտերի ընթացքում Հայաստան մեկնած 3054 բնակիչներ նոյեմբերի 14-ից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը փորձում է հնարավորություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորման համար: