Հայհոյանքի օգտագործումը խթանում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը: Նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Ալեքսանդր Բուդիկը Sputnik ռադիոյին ասել է, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ երկարաժամկետ հեռանկարում: Հայհոյանքների օգտագործումը ագրեսիա է: Այսպես են ընկալում մյուսները, այդպես է ընկալում նաև հայհոյող անձի կենտրոնական նյարդային համակարգը, բացատրել է Ալեքսանդր Բուդիկը: Նա նշել է, որ ագրեսիան մարմնին բերում է սթրեսի վիճակի, որի ընթացքում մարդը կարող է չնկատել ուժեղ ցավը: Հայհոյող անձը փոխում է ցավի ընկալման մակարդակը։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ սթրեսը անընդհատ վնասում է առողջությանը։ Մարմինը անընդհատ սթրեսի մեջ է։ Հայհոյանքի արդյունքում՝ սրտանոթային, նյարդային և այլ համակարգերի բեռը մեծանում է, ասել է նյարաբանը: