Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ Զաքարյան Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ 

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից

Հասարակություն

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում:

 Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը` ստորև.

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։

Կուտակված առաջնային լուծում պահանջող խնդիրներից է ապօրինի անտառհատումների խնդիրը, որի հետ կապված նախարարությունը տարբեր խողովակներով բազմաթիվ զանգեր, նամակներ ու գրություններ է ստանում բնակիչներից և բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր հայրենակիցներից։

Ինչպես հավանաբար գիտեք՝ պատերազմական օրերին Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։

Այսօր արդեն մեր գործընկերները մեծ մասամբ վերադարձել են առաջնագծից և անցնում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որը ևս խիստ կարևոր է՝ ամրացնելու թիկունքը և ապահովելու տնտեսության կայուն զարգացումը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի հետ հանդիպմանը տրվել են խիստ հանձնարարականներ՝ սահմանված կարգով անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրելու թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակները, ինչպես նաև օրենքի թույլատրելի գործիքակազմերով իրականացնել օրինական հատումներ նախապես հաստատված հատատեղիների սահմաններում՝ Հանրապետության բոլոր մարզերում դրանց օրինական իրացումներն ապահովելու նպատակով։

ՇՄ նախարարության Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանձնարարականներ են ստացել իրենց պատասխանատվության գոտում գտնվող անտառների պահպանման, ապօրինի ծառահատումների դեպքերի կանխարգելման, անտառահատումների դեպքերի հայտնաբերման արձանագրման, ինչպես նաև՝ իրավապահ մարմիններին հետ օպերատիվ համագործակցության վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեսուչները այսուհետ ևս ի պաշտոնե պարտավոր են իրականացնելու խիստ և կտրուկ պայքարի միջոցներ՝ կանխարգելելու ապօրինի ծառահատումները և պայքարելու անտառագողության դեմ։

Մեր հայրենակիցներին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ պայմանավորված մի շարք անտառտնտեսություններում այս պահին իրականացվում են օրինական ծառահատումներ և փայտանյութի տեղափոխում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստներ՝ հետագայում օրենքով սահմանված կարգով ՀՀ բոլոր մարզերում դրա իրացումը կազմակերպելու նպատակով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։

Սիրելի հայրենակիցներ,

այնուամենայնիվ, շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի և հնչեցրած ահազանգերի համար և խնդրում ենք հնարավոր անտառհատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի մասին վերաբերյալ ահազանգելիս անպայմանորեն նշել այն տեղափոխող մեքենայի պետհամարանիշը և աշխարհագրական տեղադիրքը, որպեսզի կարճ ժամանակում հնարավոր լինի տեղորոշել այն և պարզել դեպքի օրինականությունը։

Նախարարությունն իր ենթակա ՊՈԱկ-ների հետ այսուհետ ևս հետևողական է լինելու մեր երկրում շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված իր լիազորություների ամբողջական իրացմանը և արձանագրված խախտումներին իրավական և վարչական գնահատական տալու գործում։

Հնարավոր անտառհատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի մասին ահազանգելու ԹԵԺ ԳԾԵՐ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին – 119 (շուրջօրյա)

«Հայանտառ» ՊՈԱԿ – 83-93»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է
Ամենադիտված