Արցախում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանությունը կոնֆլիկտի կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է․ Զախարովա
Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանման հարցը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Eadaily.com-ը:
Զախարովան շեշտել է` տվյալ հարցին ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս: «Այն հատուկ նշանակություն ունի, նաև գտնվում է կողմերի հետ մեր շփումների օրակարգում»,- հավելել է Զախարովան: