Ադրբեջանցիներն արդեն Ալեն Սիմոնյանի և Սուրեն Պապիկյանի հայրենի Աղդամում են (լուսանկարներ)
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Աղդամի շրջանը (Ակնա) պետք է հանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։
Ըստ պայմանավորվածության՝ ադրբեջանցիներն արդեն Աղդամում են։ Նկատենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար նշում էին, որ Աղդամն իրենց հայրենի քաղաքն է: Նրանք նաև Աղդամից լուսանկարներ էին հրապարակում ֆեյսբուքյան իրենց էջերում և ստացվում է, որ իրենց իսկ քաղաքական թիմը՝ քաղաքական որոշմամբ, Աղդամը, առանց մի կրակոցի, հանձնեց թշնամուն:
Արփինե Հակոբյան