Իմ տեղակալներին ԱԱԾ բերման ենթարկելը չունի որևէ հիմնավորում. Մասիսի քաղաքապետ
BlogosphereՄասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Մասիս քաղաքից անձանց, այդ թվում՝ իմ տեղակալներին, ԱԱԾ բերման ենթարկելը չունի որևէ հիմնավորում և նպատակ ունի իրականացնել հետապնդում քաղաքական հայացքների համար:
Դարձյալ նշեմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար: Երբեք դավաճան չեմ եղել, միշտ ատել եմ և արհամարհել մարդու այդ ստոր տեսակը»: