Թրամփի որդու կինը մտադիր է սենատոր դառնալ. NewYorkTimes
World PressԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը, կարող է մասնակցել Սենատի ընտրություններին 2022 թվականին, հայտնում է New York Times-ը։ 38-ամյա Լարա Թրամփը իր քաղաքական կարիերան մտադիր է սկսել հայրենի Հյուսիսային Կարոլինայում: Հանրապետական սենատոր Ռիչարդ Բուրը նախապես հայտարարել էր, որ երկու տարի անց իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո չի վերընտրվի:
Լարա Թրամփը ապագա նախագահ Էրիկի որդու հետ ամուսնացել է 2014 թվականին։ 2020 թվականին Լարան սկեսրայրի նախընտրական խորհրդականն էր: Հրապարակմանը տված հարցազրույցում Թրամփի շտաբի հարսի գործընկերները նրան անվանել են խարիզմատիկ և կայուն բնավորության տեր անձ, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործիչ լինելու համար: