Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնող մի շարք անձանց
ОбществоԲերման են ենթարկվել Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն ու ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ու «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին:
Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ նախկին պատգամավոր, Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանին, քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանին և Արմեն Մինասյանին: