Թբիլիսիում միկրոֆինանսական կազմակերպություն ներխուժած տղամարդը ներկայացրել է իր պահանջները (տեսանյութ)
VideoԹբիլիսիի Ծերեթելի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության շենք ներխուժած և պատանդներ վերցրած տղամարդը պահանջում է բանկային տոկոսների և դեղամիջոցների գների նվազում:
Պատանդներից մեկը տեսանկարահանել է հանցագործին և տեսանյութը զետեղել համացանցում:
Այս պահին ոստիկանության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Այս փուլում տեղում ոստիկաններ են մոբիլիզացվել, անհրաժեշտ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում: