Ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ․ Պուտին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ հանդիպման ընթացքում ասաց, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Դուք գիտեք, որ ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ: Եվ մենք երկու առաջնորդների հետ էլ պայմանավորվեցինք, որ առաջիկայում Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան», - ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը մեկնում է Բաքու և Երևան ՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի իրականացման առավել հրատապ հարցերը: