Պուտինը խաղաղապահներին հորդորել է կանխել Ղարաբաղում ներքին բախումները
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս խաղաղապահներին կոչ է արել կապ հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի և ադրբեջանցիների հետ` ներքին բախումները կանխելու և հայկական բանակի կողմից ազատագրված շրջաններում կայուն իրավիճակ ապահովելու համար:
Ուրբաթ օրը Պուտինը տեսակոնֆերանս անցկացրեց Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ: Հանդիպմանը զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղրաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Որոշ շրջաններից հայկական ստորաբաժանումների, այդ թվում, օրինակ, Աղդամից, Լաչինից, հայկական զորքերի դուրսբերումից հետո դեռ մնում են հայ խաղաղ բնակիչներ: Հասկանալի է, որ մեր խաղաղապահները բաժանման գծում են», - ասաց Մուրադովը: