Սահակ Ասատրյանն ազատվել է Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնից
ՀասարակությունԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք…»,- գրել է Ասատրյանը:
Նշենք, որ այսօր համացանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ Սահակ Ասատրյանն ընկերների մասնակցությամբ թաղապետարանում սուփրա սեղան էր բացել։
Ասատրյանն իր էջից հեռացրել է նկարը։
Լուսանկարը՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի էջից։