Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Սենտ Էտիենի քաղաքային խորհրդի որոշումը ԼՂ ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին

Иностранный

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին:

«2020 թվականի սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովուրդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բարդ է։

ԽՍՀՄ փլուզումից սկսած Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար հակամարտությունը հակադրում է նորանկախ Հայաստանին և Ադրբեջանին։

Հակամարտության ավարտի արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել կայուն քաղաքական լուծման, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որի թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ:

Անկասկած տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են խոշոր աշխարհաքաղաքական առանցքների խառնարանի մեջ, ինչպիսիք են Երևանի միջոցով Մոսկվան Թեհրանին կապող առանցքը կամ Վրաստանի միջոցով Բաքվից Միջերկրական ծով ձգվող առանցքը: Քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմավարական հիմնահարցերը հսկայական են և տևականորեն խոչընդոտում են ավելի քան բարդ հակամարտության հանգուցալուծումը, մանավանդ երբ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. վերափոխվեց Արցախի Հանրապետության:

2020 թ. նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։

Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծավ մասամբ ձախողել է իրագործել իրեն վստահված առաքելությունները։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և, մասնավորապես, հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ․-ից վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից։

Անհրաժեշտ է նաև պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։ Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։

Ավելի քան երբևէ, այս արյունալի դեպքերից հետո, ներկայիս իրավիճակը, համաձայն Արցախի Հանրապետության ճանաչման մասին թիվ 3436 բանաձևի, որը գրանցվել է Ազգային ժողովում 2020 թ. հոկտեմբերի 16-ին, «պահանջում է, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքները ճանաչվեն և պաշտպանվեն Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմամբ. կյանքի, անվտանգության, առողջության, կրթության, մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքական կազմակերպության ազատ ընտրության և, իհարկե, ինքնորոշման իրավունքի ճանաչում»։

Ֆրանսիան, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին, պետք է նաև պահանջի հարգել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը և միջազգային զորք տեղակայել ռուսական բանակի փոխարեն՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ բռնությամբ նվաճված տարածքներից: Բացի այդ, Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և ճանաչի անհապաղ Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը։ Միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:

Հիշեցնենք, որ տեղական մակարդակում Սենտ Էտիենը 2018-ի հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի հետ ստորագրել էր բարեկամության հռչակագիր Արցախ կատարած այցի շրջանակներում: Ֆրանսիայի կառավարության կողմից Լիոնի վարչական դատարանի ներկայացրած՝ հռչակագիրը չեղարկելու հայցը որևէ կերպ չի ազդում Սենտ Էտիեն քաղաքի վճռականության վրա` միտված նպաստելու ժողովուրդների միջև բարեկամությանը:

Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝

դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,

կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև.

կոչ է անում Կկառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ.

որոշում է ընդունում 30000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной
Самое популярное