Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

«Հանգիստ վեր ընկեք տեղներդ», «սատկացնելով կհասկացնենք». մերձիշխանական շրջանակների ատելության խոսքն ու սպառնալիքները

Аналитический

Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրելուց հետո իշխանության ներկայացուցիչները, մերձիխշանական շրջանակները լծվել են իրենց թերևս ամենասիրելի գործին՝ հասարակության պառակտմանը, ընդդիմախոսների ահաբեկմանը և վաղուց մոռացված՝ հայաստանցի-արցախցի բաժանարար գծի մասին թեզի վերակենդանացմանը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով: Դասագրքային ճշմարտություն է՝ եթե թշնամին պատերազմ է սկսել, հարձակվել է, առաջին խնդիրը համախմբումը պետք է լինի: Պատերազմի առաջին իսկ օրն ընդդիմադիր բոլոր ուժերն ու կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնել թե՛ բանակին, թե՛ պետությանը: Իշխանական ֆեյքերը, որոնք ղեկավարվում են բոլորին հայտնի կենտրոնից, ցավոք, պատերազմի ամբողջ ընթացքում շարունակում էին ատելություն սերմանել հասարակության մեջ: Նույնը անում են նաև հիմա: 

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Ղազար Ղազարյանի՝ հայտնի «Ռյուկզակ բռնող» Ղազարի դուստր ներկայացող Սոֆյա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում արցախցիների նկատմամբ բացահայտ ատելության խոսք է տարածում։ Նշենք, որ Ղազար Ղազարյանը Պետական պահպանության ծառայության սպա է՝ լեյտենանտ զինվորական կոչմամբ։ Ղազարյանի դուստրը իր գրառումներից մեկում հետևյալն է ասում՝ թիրախավորելով արցախցիներին․ «Լսեք, այ արցախցիներ, դուք չեք ընտրել Նիկոլին, որ էսօր իր հրաժարականն եք պահանջում, հանգիստ վեր ընկեք տեղներդ», մեկ այլ գրառմամբ էլ Ղազարյանի ֆաշիստական հակումներ ունեցող դուստրը ասում է հետևյալը․ «Արցախցիները տուն կորցնելուց են խոսում, բայց որ հայերը իրենց տուն էին տալիս, մարդիկ չուզեցին, վայֆայի բացակայությունից էին բողոքում»։ Փաստորեն «Ռյուկզակ բռնող» Ղազարի դստեր համար արցախցիները հայ չեն։ Եվ, ի վերջո, գրառումների կուլմինացիան․ «Վարչապետի թիկնապահ պապա ունենալն էլ մի բան չի էլի, արդեն ինձնանից են գործ ուզում»։ 

Նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ։ Տվյալ էջն ունի իշխանական ուղղվածություն և կառավարվում է հանրությանը հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից։ Ցավոք, հիշյալ գրառումը գովազդվել և մեծ տարածում է գտել համացանցում, ինչի արդյունքում գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ատելության և բռնության սպառնալիքներ ուղղել լրագրողներին։ 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գեներալների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներ և կից գրառում արել: 

Մեկ այլ գրառմամբ էլ պաշտոնյան կոչ է անում «ռոբի ու սերժի արցախցիներին» հանգիստ նստել տեղները, հակառակ դեպքում եթե չհասկանան՝ սատկացնելով կհասկացնենք: 

Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին էլ օրեր առաջ տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգուհությունը: Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ իրեն է դիմել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: 

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ: Ցուցարարների շարքում էր ՀԱԿ անդամ, թալինցի Ժորա Սափեյանը, որի անունը կապվում է մի շարք քրեական պատմությունների հետ: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2019թ. նոյեմբերին, երբ Սափեյան եղբայրներն իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով ներխուժել էին «Թալին» ջրօգտագործողների ընկերություն՝ պահանջելով իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սափեյանը նույնպես մի քանի տասնյակ անձից բաղկացած խմբով էր ներկայացել հրապարակ և սպառնում էր Փաշինյանի ընդդիմախոսներին: 

Հեղափոխության պահապանների ակտիվիստներից մեկն էլ տեսանյութ էր պատրաստել, որտեղ սպառնում էր մորթել բոլորին, եթե Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի գլխից մեկ մազ անգամ պակասի: 

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նոյեմբերի 10-ին նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։ Նրա ծառայակիցները տեղեկացնում են, որ Վարդանյանն իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Գորիսի տարածքում, ինչպես ՔՊ ջոկատի մյուս անդամները։ Իշխանությունները, խախտելով Սահմանադրությունը, փորձում են զինված ուժերի կազմում ներառված քաղաքացիներին ներգրավել քաղաքական գործընթացներում և ճնշել ընդդիմախոսներին: 

Սա էլ դեռ բավարար չէ, Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կադրերը անխնա ուրախանում են այս օրերին կյանքից հեռացած գեներալ Մանվել Գրիգորյանի և երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մահվան գույժի վրա: Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, սակայն, այս իրավիճակը լավագույնս բնութագրում է այն բարոյական արժեքների անկումը, որին այսօր ականատես ենք լինում և այդ անկումը գեներացվում էր վերջին 2.5 տարիների ընթացքում՝ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով: 


Մի կողմից իշխանությունները ամենաբարձր մակարդակով կոչ են անում չգնալ իրավիճակի հետագա լարմանը և խուսափել քաղաքացիական բախումներից, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ մի շարք պաշտոնյաներ, մերձիշխանական շրջանակներ շարունակում են ատելության խոսք գեներացնել, այսինքն` անել այն, ինչով և զբաղված էին վերջին 2.5 տարիների ընթացքում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Страны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии
Самое популярное