Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բաքու
ForeignՌուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնել է Բաքու:
Լավրովից բացի՝ պատվիրակության կազմում են, մասնավորապես, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և փոխվարչապետ Ալեքսեյ Ուվերչուկը:
Ավելի վաղ Բաքու էր ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունն այցելել էր Երևան, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ հանրապետության ղեկավարության հետ: